ՁՊՎ-ներում կսահմանվեն նոր ստանդարտներ․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը
Քաղաքական
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, նախագծին կողմ է քվեարկել 67, ձեռնպահ՝ 33, դեմ՝ 0 պատգամավոր։
Նախագծով կսահմանվեն ձերբակալվածներին պահելու վայրի շինության և կահավորման առանձնահատկությունները, կվերագնահատվի ձերբակալվածներին պահելու վայրերի առկա իրավիճակը և կսահմանվեն նոր ստանդարտներ:
Առաջարկվում է կառավարության որոշման համար նախատեսել լիազորող նորմ, որի շրջանակներում շինության և կահավորման առանձնահատկությունները կդառնան հստակ կարգավորման առարկա:
Կառավարության այդ որոշումն առաջարկվում է ընդունել օրենքի ընդունումից հետո 6-ամսյա ժամկետում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն