Մահապատժի դատապարտված ճապոնուհին բանտախցում մահացել է սննդից խեղդվելուց
ՀասարակությունՃապոնիայում մահապատժի դատապարտված կինը մահացել է սննդից խեղդվելուց։ Այս մասին հայտնում է The Japan Times-ը՝ հղում անելով արդարադատության նախարարությանը։
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 15-ին` Հիրոսիմայի մեկուսարանում։
Հաստատվել է, որ 49-ամյա Միյուկի Ուետան ուտելիս սկսել է խեղդվել և կորցրել գիտակցությունը։ Հաստատության աշխատակիցները միջոցներ են ձեռնարկել նրան փրկելու համար, սակայն ապարդյուն։ Բժիշկներն արձանագրել են նրա մահը, պատճառը՝ շնչահեղձություն։
Ուետան դատապարտվել է կողոպուտի և կրկնակի սպանության համար 2009 թվականին։ Երկու դեպքում էլ կինը թմրանյութ է տվել իր զոհերին, ապա խեղդել նրանց։ Հետաքննությունը պարզել է, որ այս կերպ Ուետան փորձել է խուսափել սպանված տղամարդկանց պարտքերը վերադարձնելուց։ 2017 թվականին Գերագույն դատարանը վերջնականապես անփոփոխ է թողել մահապատիժը։