Թուրքիան չեղարկել է Շվեդիայի պաշտպանության նախարարի այցը
ԱշխարհԹուրքիայի իշխանությունները որոշել են չեղարկել հունվարի 27-ին Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնի այցը հանրապետություն։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին հղումով։ Հանդիպման չեղարկման պատճառը Ստոկհոլմում տեղի ունեցած հակաթուրքական ցույցերն են։
«Ցավով ենք արձանագրում, որ այս զազրելի գործողությունների արդյունքում՝ մեր նախագահի և Թուրքիայի դեմ ոչ մի միջոց չի ձեռնարկվել»,- հավելել է Հանրապետության ազգային պաշտպանության նախարարը։
Այդ կապակցությամբ Շվեդիայի պաշտպանության նախարար Յոնսոնի Թուրքիա այցի համար նպատակահարմարություն չկա։ Այդ պատճառով մենք չեղարկել ենք այցը»,- եզրափակել է Աքարը։