Չարլզ երրորդը թագադրման արարողությանը չի հագնվի XVII դարի նորաձևությամբ
Աշխարհթագադրման արարողությանը չի կրի 17-րդ դարի ոճին համապատասխան մետաքսե գուլպաներ։ Փոխարենը միապետը կկրի Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմի ծովակալի զինվորական համազգեստ:
Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով The Sun թերթին:
«Չնայած թագադրման որոշ չափազանց երկար հատվածներ որոշվել է բաց թողնել կամ արդիականացնել, Չարլզ Երրորդը պատրաստ է եղել գուլպաներով վարտիք հագնել, սակայն նրա ավագ խորհրդականները պնդել են, որ նման կերպ հագնվելու կարիք չկա, փոխարենը կարող է զինվորական համազգեստ կրել»,-նշել է թերթի աղբյուրը:
Ըստ The Sun-ի՝ Չարլզ Երրորդի միջավայրում կարծում են, որ 74-ամյա թագավորի՝ գուլպաներով ու վարտիքով թագադրմանը ներկայանալը չափազանց հնաոճ կլինի: