Վրաստանը լավագույն հարթակն է հայ-ադրբեջանական բանակցությունների համար․ Գիա Վոլսկի
ՎրաստանՎրաստանը լավագույն հարթակն է հայ-ադրբեջանական բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին։
«Մենք առանձնահատուկ հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ: Վրաստանում ապրում են երկու ազգություններից էլ շատ մարդիկ: Վրաստանի դերը այս երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործում առանձնահատուկ կարևորություն ունի, հատկապես, եթե այն աջակցի միջազգային հանրությունը»,- ասել է նա: