2022թ.–ին Հայաստանի քաղաքացիները ավելի քան 150 մլն դոլար են ծախսել Վրաստանում
ՎրաստանՕտարերկրացիները 2022 թվականին Վրաստանում ծախսել են ռեկորդային 3,5 միլիարդ դոլար, հաղորդում է Ազգային բանկը։ Սա 300 միլիոն դոլարով ավելին է, քան մինչեւ համավարակը՝ 2019 թվականին եւ 182 տոկոսով ավելի, քան 2021 թվականին, երբ սահմանափակումներ էին գործում, հայտնում է «Նովոստի Վրաստանը»։
Ազգային բանկի տվյալներով՝ ռուսները Վրաստանում ծախսել են 891 մլն դոլար, 2,3 անգամ ավելի, քան Թուրքիայի քաղաքացիները, որոնք երկրորդ տեղում են։
Ամենից շատ զբոսաշրջիկները Վրաստանում ծախսել են ամառվա ամենաակտիվ սեզոնին՝ օգոստոսին՝ 523 մլն դոլար։ Տասնյակում են հայտնվել նաեւ Հայաստանի քաղաքացիները՝ ծախսելով ավելի քան 150 մլն դոլար։
Զբոսաշրջությունից ստացված եկամուտները բաշխվել են ըստ երկրների.
Ռուսաստան՝ 891 մլն դոլար;
Թուրքիա՝ 399,4 մլն դոլար;
Եվրամիություն՝ 333 մլն դոլար;
Ուկրաինա՝ 282,3 մլն դոլար;
Իսրայել՝ 270,5 մլն դոլար;
Բելառուս՝ 244,2 մլն դոլար;
Սաուդյան Արաբիա - 159,8 մլն դոլար;
Հայաստան՝ 156,1 մլն դոլար;
Ադրբեջան՝ 100,4 մլն դոլար;
Իրան՝ 91,1 մլն դոլար;
Այլ երկրներ՝ 589 մլն դոլար։