Շվեդիայի անգործությունը Ղուրանի և Էրդողանի վրա հարձակումների ֆոնին անընդունելի է. Աքար
ԱշխարհԹուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ թուրքական կողմը չի ընդունում Շվեդիայի և Ֆինլանդիայի անգործությունը՝ կապված Ղուրանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա հարձակումների դեպքերի հետ։ Այս մասին հայտնում է Habertürk-ը։
«Նրանք ստոր, ամոթալի գործողություններ են անում մեր նախագահի, Ղուրանի, մեր դրոշի, սուրբ արժեքների դեմ։ Եվ մենք չենք կարող ընդունել նրանց անգործությունն ու լռությունը նման բաների վերաբերյալ»,- ասել է Աքարը։
Նրա խոսքով՝ Թուրքիան սպասում է, որ Շվեդիան ու Ֆինլանդիան կատարեն Անկարայի հանդեպ իրենց պարտավորությունները եւ «վերջ տան» նման միջադեպերին։