Փարիզում հացթուխները բողոքի ցույցի են անում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ
ՏեսանյութերՓարիզում հացթուխները բողոքի ցույցի են դուրս եկել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, գրում է ՌԻԱ Նովոստին։
Գործակալության տվյալներով՝ հունվարի 23-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում «Հացթուխների և արհեստավորների գոյատևման կոլեկտիվի» կոչով բողոքի ցույց է սկսվել ընդդեմ գնաճի և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Երթը սկսվել է տեղական ժամանակով ժամը 14:30-ից հետո Ազգային հրապարակում։ Ըստ ականատեսների՝ ակցիային հարյուրավոր մարդիկ են մասնակցում։
«[Ֆրանսիայի նախագահ Էմանուել] Մակրոն, արձագանքիր։ Սա բոլոր հացթուխների վերջն է», «Արդար սակագներ արհեստավորների համար», «Մենք՝ հացթուխներս ուզում ենք շարունակել աշխատել»,- գրված է ցուցարարների պաստառների վրա։
Գործակալությունը նշել է, որ ակցիան խաղաղ է և վերահսկվում է ոստիկանության պարեկային ծառայության կողմից։