Հաագայում ակտիվիստն այրել է Ղուրանը` ի պաշտպանություն դանիացի քաղաքական գործչի
ԱշխարհԳերմանական «Հայրենասեր եվրոպացիներն ընդդեմ Արևմուտքի իսլամացման» շարժման առաջնորդ Էդվին Վագենսվելդը հրապարակայնորեն պատռել և այրել է Ղուրանը Հաագայում Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատի դիմաց: Այս մասին հայտնում է ADR News-ը։
Ակցիան ուղղված էր դանիացի քաղաքական գործիչ Ռասմուս Փալուդանին աջակցելու համար, ով հունվարի 21-ին Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան դիմաց մահմեդականների սուրբ գիրքը հրապարակային հրկիզումից հետո արժանացավ հանրության քննադատությանը։ Քաղաքական գործչի գործողությունները բացասական արձագանք են առաջացրել ոչ միայն Թուրքիայի, այլեւ Ռուսաստանի ղեկավարների կողմից, գրում է Gazeta.ru-ն։
Համացանցում տարածված տեսանյութում Վագենսվելդը պատռում է Ղուրանը, իսկ հետո ցատկում պատառոտված թերթերի վրա։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանությունը չի ձերբակալել տղամարդուն։