Շվեդիան այլևս չպետք է սպասի, որ Թուրքիան կաջակցի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտին․ Էրդողան
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստոկհոլմում սկանդալային գործողություններից հետո Շվեդիան այլևս չպետք է սպասի Թուրքիայի աջակցությանը՝ ՆԱՏՕ-ին իր անդամակցության հարցում։
TRT հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է նախարարների կաբինետի նիստից հետո։
«Այս կեղտոտ գործողությունները Շվեդիայում, և ավելին՝ մեր դիվանագիտական ներկայացուցչության մոտ, համարվում են վիրավորանք մուսուլմանների և ընդհանրապես բոլոր մարդկանց, բոլոր իրավունքների և ազատությունների համար։ Դուք շարունակում եք աջակցել ահաբեկիչներին և սպասում եք ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում աջակցության: Չի աշխատի։ Շվեդիան այլևս չպետք է մեզանից այս աջակցությունը սպասի»,- ասել է նա։