Շվեդիայի արտաքին գործերի նախարարը մերժել է Թուրքիայի պահանջները
ԱշխարհՇվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը հայտարարել է, որ կրոնի թեման չկա Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ի համաձայնագրերում, և Շվեդիան չի սահմանափակի խոսքի ազատությունը, գրում է РИА Новости-ն։
«Ի պատասխան Թուրքիայի վերջին մեկնաբանությունների՝ արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմն ասել է, որ Շվեդիան զիջումների չի գնա խոսքի ազատության և օրենքի գերակայության հարցում, և որ կրոնը երեք երկրների կողմից ստորագրված և Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու համար ճանապարհ հարթող համաձայնագրի մաս չէ»,- ասված է Շվեդիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Թուրքիան կրկին դեմ է արտահայտվել Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելուն այն բանից հետո, երբ աջակողմյան ակտիվիստները Ղուրան են այրել Թուրքիայի դեսպանատան դիմաց։