Բրիտանիան հրաժարվել է զորքեր ուղարկել Ուկրաինա
ԱշխարհՄեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի խոսնակը հայտարարել է, որ կառավարությունը մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Բրիտանական զորքեր Ուկրաինա ուղարկելու պլաններ չկան», - ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսնակը:
Սունակի գրասենյակից հայտնել են, որ իրենք կշարունակեն աջակցել Ուկրաինային և կշարունակեն զենք մատակարարել, որպեսզի «Ուկրաինան կարողանա երաշխավորել երկարաժամկետ խաղաղություն»:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախկին փոխնախարար Ջերալդ Հովարտը (2010-2012) առաջարկել էր ստեղծել կոալիցիա՝ ՆԱՏՕ-ի այն երկրներից, որոնք կցանկանային իրենց զորքերն ուղարկել Ուկրաինա: