Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինա տանկեր ուղարկելը ռիսկային է
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինա տանկեր ուղարկելը չի նպաստում ուկրաինական հակամարտության կարգավորմանը։ Այս մասին հաղորդում է MK.ru-ն։
«Դա ռիսկային գործ է»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Նա ընդգծել է, որ չի կարող ասել, որ տանկեր ուղարկելը հակամարտությունների կարգավորման տարրերից մեկն է։ Էրդողանը տանկերի տեղափոխումն Ուկրաինա կապել է նաեւ այն բանի հետ, որ դա «ձեռնտու է զենքի բարոններին»։
«Չեմ կարող ասել, որ տանկեր ուղարկելը հակամարտությունների կարգավորման տարրերից մեկն է: Դա ռիսկային գործ է, այն ձեռնտու է զենքի բարոններին»,- ասել է Էրդողանը։