Նորվեգիայի իշխանություններն արգելել են Ղուրանն այրելու ակցիան․ Չավուշօղլու
ԱշխարհԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Նորվեգիայի իշխանություններն արգելել են ուրբաթ օրը թագավորությունում Ղուրանը այրելու համար նախատեսված հանրահավաքը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Թուրք քաղաքական գործչի խոսքով՝ տեղեկությունից հետո, որ նման ակցիա է նախատեսված եղել Նորվեգիայում, Նորվեգիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն։
«Նրանք [Նորվեգիայի իշխանությունները] չեղյալ են համարել [գործողության թույլտվությունը]», - ասել է Չավուշօղլուն։
Ավելի վաղ TRT հեռուստաալիքը հայտնել էր, որ նախարարությունը կանչել է Նորվեգիայի դեսպանին և պահանջել արգելել այս ակցիան, որը պետք է տեղի ունենար փետրվարի 3-ին։