Պուտինը նշել է, թե որն Ռուսաստանի «ամենակարեւոր զենքը»
ԱշխարհՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության իրադարձությունները լուսաբանելիս ամենակարևորը ճշմարտությունն ու հավաստիությունն է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, ճշմարտությունն ու հավաստիությունը եղել և մնում են Երկրորդ համաշխարհային պատերազմի, Հայրենական մեծ պատերազմի և հատուկ ռազմական գործողության լուսաբանման հիմնական պարամետրերը։ Պուտինը պնդում է, որ այդ գործոնները «մեր ամենակարեւոր զենքն են»։ Այսպես է նա մեկնաբանել հայրենասիրական կինոյի ստեղծման վերաբերյալ հարցը։