Արտաշ Ասատրյանի արձագանքը` իր ամուսնալուծությանը վերաբերող լուրին
ԺամանցStarNews-ը գրում է․
«StarNews-ը րոպեներ առաջ հրապարակել էր լուր` սիրված երգիչ Արտաշ Ասատրյանի և կնոջ հնարավոր ամուսնալուծության վերաբերյալ:
Բանն այն էր, որ եղբայրների հաշտությունից հետո Արտաշը որդու հետ մեկնել էր ԱՄՆ և չէր վերադարձել իր ընտանիքի մյուս անդամների մոտ:
Նա հրապարակումներ էր անում, որտեղ իր եղբոր ընտանիքն էր, սակայն որևէ լուր չէր հայտնում իր անձնականի մասին:
Լուրի իսկությունը ճշտելու նպատակով փորձեցինք կապ հաստատել և մեկնաբանություն ստանալ հենց Արտաշ Ասատրյանից:
StarNews-ի հետ զրույցում այս պահին օվկիանոսից այն կողմ գտնվող սիրված երգիչը հերքեց լուրը`ասելով, որ նման բան չկա»: