Սերբ պատգամավորին բռնացրել են Վուչիչի ելույթի ժամանակ պոռնոֆիլմ դիտելիս (տեսանյութ)
ՏեսանյութերՍերբիայի սոցիալիստական կուսակցության պատգամավոր Զվոնիմիր Ստևիչը հրաժարական է տվել փետրվարի 8-ին այն բանից հետո, երբ նրան բռնացրել են Կոսովոյի վերաբերյալ բանավեճի ժամանակ պոռնոգրաֆիա դիտելիս, հաղորդում է Politico-ն:
Քննարկման ընթացքում պատգամավոր Զվոնիմիր Ստևիչին բռնացրել են մի շարք պոռնոգրաֆիկ տեսանյութեր դիտելիս, մինչ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը խորհրդարանին հորդորում էր կարգավորել հարաբերությունները Կոսովոյի հետ, որպեսզի Սերբիան շարունակի ԵՄ անդամակցության իր ուղին:
«Սա սկանդալ է և աղետ, դուք պետք է հրաժարական տաք։ Դուք այլևս չեք կարող աշխատել որպես պատգամավոր»,- ասել է Սերբիայի արտգործնախարար և Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Իվիցա Դաչիչը։
Ստեւիչը Սերբիայի խորհրդարանի «Կոսովոյի կոմիտեի» նախագահն էր։
Սթևիչը հեռախոսով դիտել է մեծահասակների համար նախատեսված բովանդակություն առնվազն մեկ րոպե: Նա նկարահանվել է դա անելիս, իսկ համապատասխան հոլովակն ավելի ուշ տեղադրվել է Twitter-ում: