Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել
ԱշխարհՕդային տագնապ է հայտարարվել ամբողջ Ուկրաինայում, հետևում է քաղաքացիների ահազանգման առցանց քարտեզից։ Strana.ua-ն գրում է, որ պատճառը Բելառուսում ռուսական ինքնաթիռների թռիչքն է եղել։ Հարձակումների մասին դեռ տեղեկություններ չկան։
Ուկրաինայի պետական սահմանային ծառայության տվյալներով՝ 2022 թվականին երկրում 14870 անգամ օդային հարձակման ահազանգ է հայտարարվել։ Հոկտեմբերից Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի կարևորագույն ենթակառուցվածքին։ «Ուկրէներգո»-ն դեկտեմբերին արտակարգ դրություն էր հայտարարել էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով։ Փետրվարի սկզբին Օդեսան հոսանքազրկվել էր ենթակայանում տեղի ունեցած վթարի պատճառով։