ՆԱՏՕ-ն Ռուսաստանի թշնամին է. Պեսկով
ԱշխարհՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՆԱՏՕ-ն անվանել է Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված կազմակերպություն, որն ամեն օր հաստատում է դա, գրում է Gazeta- ն։
«ՆԱՏՕ-ն մեզ թշնամաբար տրամադրված կազմակերպություն է, որն ամեն օր հաստատում է իր թշնամական վերաբերմունքը և փորձում է առավելագույնս պարզ դարձնել իր մասնակցությունը Ուկրաինայի շուրջ հակամարտությանը»,- ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ «դա պահանջում է որոշակի նախազգուշական միջոցներ»։
Ավելի վաղ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի երկրներն իրենց չեն համարում Ռուսաստանի հետ հակամարտության մասնակից, սակայն նրանք մատակարարում են և կշարունակեն Ուկրաինային տեխնիկա և զենք մատակարարել։