Թուրքիայի պաշտպանության նախարարը չի մասնակցի ՆԱՏՕ-ի նիստին
ԱշխարհԹուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը չի մասնակցի Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը՝ երկրաշարժի հետեւանքներով զբաղվելու անհրաժեշտությամբ պայմանավորված, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Թուրքիան հանդիպմանը կներկայացնի ՆԱՏՕ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Լևենթ Գյումրուքչուն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 31643-ի։ Միաժամանակ, աղետի հետևանքով տուժել է 195962 մարդ, նրանք տարհանվել են անվտանգ տարածքներ։