Ռումինիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Աշխարհ
Երեքշաբթի Ռումինիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դրոբետա-Տուրնու Սեվերին քաղաքից 56 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է 102 հազար մարդ։ Օջախը գտնվել է 40 կմ խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չկան։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն