ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում
ԱշխարհՄենք գիտենք, թե որքանով է Մոլդովան գտնվում Ռուսաստանի ճնշման տակ: Այս մասին լրագրողներին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի հանդիպումից առաջ։
Նա հիշեցրել է, որ այս տարի Մոլդովան կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ հանդիպումը։
«Սա Մոլդովայի հետ մեր համերաշխության լավ օրինակ կլինի ռուսական ճնշման պայմաններում, որն ամեն օր աճում է»,- ասել է նա։
Բորելն ընդգծել է, որ այսօր Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը քննարկվելու է իրավիճակը Հարավային Կովկասում, այդ թվում՝ Վրաստանում։
«Նախարարները կքննարկեն Բոսնիա եւ Հերցեգովինային, Վրաստանին եւ Մոլդովային աջակցելու գործնական քայլերը»,- հավելել է Բորելը` այդ երկրներին անվանելով «ՆԱՏՕ-ի երեք արժեքավոր գործընկերներ, որոնք բախվում են ռուսական սպառնալիքներին»: