Թրամփը հայտարարել է, որ վերընտրվելու դեպքում կվերադարձնի մահապատժի արգելված մեթոդները
ԱշխարհԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերընտրվելու դեպքում կվերադարձնի մահապատժի արգելված մեթոդները՝ գիլյոտինով մահապատժի ենթարկելը, կրակելը և կախելը, ինչպես նաև առաջարկել է նման իրադարձությունների առցանց հեռարձակում մտցնել։ Այս մասին հայտնում է Rolling Stone ամսագիրը։
«Նախկին նախագահը, եթե վերընտրվի, հավատարիմ կմնա դաշնային մակարդակում մահապատժի կիրառման ընդլայնմանը և մահապատժի արգելված մեթոդները վերադարձնելուն»,- ասվում է նյութում։ Թրամփի նոր գաղափարների թվում է նաև խմբակային մահապատիժների ներդրումը և մահապատժի դատապարտվածների կյանքի վերջին պահերի հեռարձակումը։
Հաղորդվում է, որ այս կերպ Թրամփը «մտադիր է վախ սերմանել օրենքը պոտենցիալ խախտողների մեջ»։