Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱշխարհՓետրվարի 14-ին Կասպից ծովի ջրերում 3,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է տարածաշրջանի ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
Դաղստանի Հանրապետության ՌԳԱ երկրաֆիզիկական ծառայությունը ԱԻՆ-ին հայտնել է, որ ժամը 19:42-ին Կասպից ծովում 2 կմ խորության վրա և ափից 25 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել 3,7 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է rossaprimavera-ն:
Ավերածությունների մասին դեռ տեղեկություններ չկան։