Էրդողանը ընդդիմությանն անվանել է «կեղտոտված»
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աղետների կառավարման կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ընդդիմությանն անվանել է «կեղտոտված»՝ երկրաշարժերի թեման քաղաքական նպատակներով օգտագործելու պատճառով։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նա ապատեղեկատվության տարածումն անվանել է պարտվածների մոլորություն և կեղծիք՝ մատնանշելով, որ իշխանությունները դեռ շարունակում են աշխատել աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ։
«Ցավոք սրտի, այն ժամանակ, երբ մենք պետք է միասնական լինենք, ընդդիմության հիմնական մասը կեղտոտվել է սոցցանցերում այդ զրպարտությամբ»,- ընդգծել է Էրդողանը։
Թուրք նախագահը հավելել է, որ հենց ընդդիմությունն է սոցցանցերում հաղորդագրություններ տարածել, որ երկրաշարժերի պատճառով ամբարտակներ են վնասվել, ջրհեղեղի վտանգ կա։ Նա նշել է, որ երկիրը չի մոռանա նրանց, ովքեր վշտի պահին սադրել են մարդկանց և փորձել սաբոտաժի ենթարկել անկեղծ գործողությունները։