Բայրամովն ու Խովաևը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունները
ԱշխարհԱդրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը երեքշաբթի օրը Բաքվում հանդիպել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւի հետ, հայտնում է ԱՀ ԱԳՆ-ն։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա իրավիճակը, խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները, ինչպես նաեւ Լաչինի ճանապարհին բողոքի ցույցերի տարբեր ասպեկտներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բայրամովը հայտարարել է, թե Լաչինի միջանցքը փակած «ցուցարարների օրինական պահանջները դեռ չեն կատարվել, հայկական կողմն օգտագործում է ստեղծված իրավիճակը սեփական քաղաքական նպատակների համար եւ խնդիրը սխալ ուղղու վրա է դնում»։
«Հանդիպմանը քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությունը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից։