ՌԴ ՊՆ Արևմտյան ռազմական շրջանի ֆինանսական բաժնի պետին մահացած են գտել
Աշխարհ
Սանկտ Պետերբուրգում Զամշինա փողոցի տներից մեկի պատուհանների տակ մահացած են գտել ուսաստանի պաշտպանության նախարարության Արևմտյան ռազմական շրջանի ֆինանսական բաժնի պետ Մարինա Յանկինային։ Այս մասին գրել է Mash Telegram-յան ալիքը։
Յանկինան 58 տարեկան էր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա փետրվարի 15-ի առավոտյան ինքնասպան է եղել։ 16-րդ հարկի ընդհանուր պատշգամբում եղել են կնոջ իրերը։ Ինքնասպանության հնարավոր պատճառների մասին չի հաղորդվում։
Իրավապահ մարմնինները դեռևս չեն մեկնաբանել տեղի ունեցածը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)