Մակրոնը հայտարարել է Եվրոպան վերազինելու անհրաժեշտության մասին
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է Եվրոպայի վերազինվելու անհրաժեշտության մասին և կոչ է արել ներդրումներ կատարել պաշտպանական արդյունաբերության մեջ։ Մյունխենի անվտանգության համաժողովում նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Ես կոչ եմ անում զանգվածային վերաներդրումներ կատարել մեր պաշտպանական արդյունաբերության մեջ: Եթե եվրոպացիները խաղաղություն են ուզում, մենք պետք է մեզ դրա համար միջոցներ տրամադրենք»,- ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ Եվրոպան «վերազինման» կարիք ունի՝ արտադրական և տեխնոլոգիական բազայի ուժեղացման միջոցով։ Նա նշել է, որ եվրոպական շատ երկրներ, Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով, այժմ կախված են Եվրոպայից դուրս գտնվող արդյունաբերական ձեռնարկությունների որոշումներից։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)