10,000 մարդ ապրում է այնպիսի տներում, որոնք փլուզման առավելագույն ռիսկի տակ են գտնվում․ Ստամբուլի քաղաքապետարան
ԱշխարհՄոտ տասը հազար մարդ ապրում է այնպիսի տներում, որոնք երկրաշարժի դեպքում փլուզման առավելագույն ռիսկի տակ են գտնվում։ Այս մասին Demiroren գործակալությանը հայտարարել է Ստամբուլի քաղաքապետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Բուգրա Գյոքչեն։
«Քաղաքում գտնվող 318 շենք, որտեղ ապրում է մոտ 10,000 մարդ, ակնթարթորեն փլուզման վտանգի տակ են»,- ասել է Գյոքչեն՝ անդրադառնալով Ստամբուլում տիրող իրավիճակին:
Նրա խոսքով, այդ շենքերի դասը նույնիսկ ամենացածր E դասի չէ, միաժամանակ թուրքական խոշոր քաղաքի եւս 1525 շենք ունեն ցածր D եւ E դասեր։