Բուլղարիայում հայտնաբերվել է լքված բեռնատար՝ ներսում 18 դիերով
Աշխարհ
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի մոտակայքում լքված բեռնատարում հայտնաբերվել է 18 միգրանտի դի, մահը վրա է հասել շնչահեղձության պատճառով, հայտնում է BTA-ն։ Նախնական տեղեկություններով՝ մարդկանց տեղափոխել են հատուկ սարքավորված պահոցում, որը նախատեսված է եղել փայտանյութ տեղափոխելու համար։ Բեռնատարի վարորդը դիմել է փախուստի։
Տեղի ոստիկանության տվյալներով՝ բեռնատարում 40 ուղեւոր է եղել, որոնց ազգությունը չի հաղորդվում։ Բեռնատարը հայտնաբերվել է Լոկորսկո գյուղի մոտ։ Փրկված անօրինական ներգաղթյալները տեղափոխվել են հիվանդանոց։
Ոստիկանությունն աշխատում է բեռնատարի երթուղին, ինչպես նաև մարդկանց մահվան պատճառները պարզելու ուղղությամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)