Նեթանյահուն Իրանին մեղադրել է Պարսից ծոցում նավթային լցանավի վրա հարձակման մեջ
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանին մեղադրել է անցած շաբաթ Պարսից ծոցում նավթային լցանավի վրա հարձակման մեջ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Անցյալ շաբաթ Իրանը կրկին հարձակվեց Պարսից ծոցում նավթային լցանավի և վնաս հասցրեց նավարկության միջազգային ազատությանը», - ասել է Նեթանյահուն կառավարության ամենշաբաթյա նիստում:
Լիբերիայի դրոշով նավի նավապետը հաստատել է, որ փետրվարի 10-ին Արաբական ծովում օդանավով հարձակվել են լցանավի վրա։
Թեհրանը հերքել է բոլոր մեղադրանքները, թե ինքը կանգնած է վերջին տարիներին նման հարձակումների հետևում, սակայն Իրանի իշխանությունները չեն մեկնաբանել կատարվածը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն