Մոսկվան խստորեն դատապարտում է Իսրայելի հարվածները Դամասկոսին․ ՌԴ ԱԳՆ
Աշխարհ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան խստորեն դատապարտում է Իսրայելի հարվածները Դամասկոսին և դրա շրջակայքին։ Նրա մեկնաբանությունը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում։
Զախարովան ասել է, որ Իսրայելի նման գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերը։
«Մենք խստորեն կոչ ենք անում իսրայելական կողմին դադարեցնել զինված սադրանքները ՍԱՀ-ի (Սիրիայի Արաբական Հանրապետություն - խմբ․) դեմ և զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք հղի են ողջ տարածաշրջանի համար վտանգավոր հետևանքներով», - ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ մինչ այլ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, ակտիվորեն աջակցում են Սիրիային երկրաշարժի հետևանքները հաղթահարելու հարցում, Իսրայելի «արատավոր գործելակերպը» բացարձակապես անընդունելի է։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու