«Մենք ցանկանում ենք, որ վերադարձվի այն 1,4 միլիարդ դոլարը, որ վճարել ենք ԱՄՆ-ին F-35 ծրագրի համար»․ Չավուշօղլուն՝ Բլինքենին
ԱշխարհԹուրքիան ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչների գնման համար Անկարայի կողմից հատկացված 1,4 միլիարդ դոլարի վերադարձի հույս ունի։ Երկուշաբթի՝ փետրվարի 20-ին, այս հայտարարությունն արել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Անկարայում այցով գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ ասուլիսում։
«Մենք ցանկանում ենք, որ վերադարձվի այն 1,4 միլիարդ դոլարը, որ վճարել ենք ԱՄՆ-ին F-35 ծրագրի համար», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման շուրջ վեճերը սկսվել են այն բանից հետո, երբ Անկարան 2017 թվականին պայմանագիր է ստորագրել Մոսկվայի հետ S-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ։ Այնուհետեւ թուրքական կողմի որոշումը սուր բացասական արձագանք է առաջացրել ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից։