Երկրաշարժերից հետո փլատակների տակից փրկվել է ավելի քան 114 հազար մարդ․ Էրդողան
Աշխարհ
Թուրքիայի հարավարևելյան հատվածում ավերիչ երկրաշարժերից հետո փլատակների տակից փրկվածների թիվը գերազանցել է 114 հազարը, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Այս պահի դրությամբ փլատակների տակից դուրս է բերվել 114 834 քաղաքացի»,- ասել է Էրդողանը Հաթայ նահանգում կայացած մամուլի ասուլիսում։ Նա ընդգծել է, որ որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են մի քանի վայրերում, որոնց մեծ մասը գտնվում է Հաթայում։
Թուրքիայի նախագահը նշել է, որ կառավարությունը ցանկանում է արգելել երկրաշարժի գոտիներում 3-4 հարկից ավելի բարձրությամբ նոր շենքերի կառուցումը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)