Թուրքիայում և Սիրիայում կարող են տարածվել վտանգավոր վարակներ․ ECDC
Աշխարհ
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) հայտարարություն է տարածել, որում նշվում է Թուրքիայի և Սիրիայի` երկրաշարժից տուժած շրջաններում վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկի ավելացման մասին։
Նշելով տուժածների ստացած բազմաթիվ վնասվածքների բուժման հետ կապված մարտահրավերները՝ կազմակերպությունը նշում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում տուժած շրջաններում խոլերայի դեպքերի աճի մեծ հավանականություն կա:
«Բացի այդ, տուժածների ճամբարներում չեն բացառվում այլ հիվանդությունների զարգացումներ, ինչպիսիք են հեպատիտ A-ն ու ռոտավիրուսը»,- նշված է հաղորդագրությունում։
Աղետի գոտում վարակիչ հիվանդությունների տարածմանը կարող է նպաստել մաքուր խմելու ջրի սահմանափակ հասանելիությունը, անբավարար սանիտարահիգիենիկ պայմանները և սննդի ոչ պատշաճ պահեստավորումն ու պատրաստումը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)