Հաթայում տեղի ունեցած նոր երկրաշարժից հետո ավերածություններ են գրանցվել․ փլատակների տակ մարդիկ կան
Աշխարհ
Թուրքիայի Հաթայում նոր երկրաշարժից հետո ավերածություններ են գրանցվել։ Հաղորդվում է, որ նոր ցնցումներից հետո տների փլատակների տակ մարդիկ կան։
Մեկ ժամ առաջ Թուրքիայի և Սիրիայի սահմանին կրկին 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Լիբանանում, Սիրիայում, Կիպրոսում և Իսրայելում։
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը նախազգուշացրել է Թուրքիայում, Հունաստանում, Իտալիայում և Ֆրանսիայում հնարավոր ցունամիի մասին։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)