Մեքսիկայում միգրանտներ տեղափոխող ավտոբուս է շրջվել․ կա 17 զոհ
Աշխարհ
Մեքսիկայի Պուեբլա նահանգում միգրանտներ տեղափոխող ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով 17 մարդ է զոհվել. Այս մասին հայտնել է Ներքին գործերի նախարարության տեղական վարչության ղեկավար Խուլիո Ուերտան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Սրահում եղել է 45 անօրինական միգրանտ Կենտրոնական Ամերիկայից, Կոլումբիայից և Վենեսուելայից։
Բժիշկները օգնություն են ցուցաբերել 13 տուժածի, նրանցից 5-ի վիճակը գնահատվում է ծանր։ Նախնական տվյալներով՝ ավտոբուսը գնալիս է եղել դեպի ԱՄՆ-ի հետ սահման։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)