Բորելը խոստացել է, որ ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները կհաստատի մինչև փետրվարի 24-ը
ԱշխարհԵվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը խոստովանել է, որ ԵՄ-ում տարաձայնություններ կան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ տասներորդ փաթեթի վերաբերյալ, սակայն ասել է, որ սահմանափակող միջոցները կհամաձայնեցվեն մինչև փետրվարի 24-ը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր մենք քննարկեցինք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը։ Ակնկալում ենք, որ այն կհաստատվի առաջիկա ժամերին և օրերին։ Այն կընդունվի մինչեւ փետրվարի 24-ը»,- ասել է Բորելը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները պլանավորում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տասներորդ փաթեթը վերջնական տեսքի բերել փետրվարի 22-ին կայանալիք հանդիպմանը։