ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտադիր է լքել իր պաշտոնը
ԱշխարհՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ծրագրում է լքել իր պաշտոնը 2023 թվականի աշնանը։ Այս տեղեկությունը նա հայտնել է երկուշաբթի՝ փետրվարի 20-ին։
«Ես հեռանում եմ այս աշնանը: Համոզված եմ, որ դաշինքը կգտնի ինձ փոխարինող արժանի մարդ»,-ասել է նա, հաղորդում է CNN-ը։ Հարցին, թե արդյոք պատրաստ է մնալ, եթե դաշինքի անդամ երկրների ներկայացուցիչները խնդրեն, Ստոլտենբերգն ասել է, որ չի ցանկանում ենթադրություններ անել մի բանի մասին, որը դեռ տեղի չի ունեցել: «Ես կենտրոնացած եմ նրա վրա, որ ապահովեմ Ուկրաինային ՆԱՏՕ-ի օգնությունը»,- պարզաբանել է նա:
Ավելի վաղ նրա մամուլի քարտուղար Օանա Լունգեսկուն հայտնել էր, որ Ստոլտենբերգը պատրաստվում է հրաժարական տալ։ Նա հիշեցրել էր, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն իր պաշտոնում աշխատել է գրեթե ինը տարի։ «Գլխավոր քարտուղարի լիազորությունների ժամկետը լրանում է այս հոկտեմբերին, և նա մտադիր չէ երկարաձգել»,- ասել է նա։