Ադրբեջանն ու Իսրայելը կշարունակեն համատեղ անօդաչու թռչող սարքեր արտադրել
ԱշխարհԱբու Դաբիում (Արաբական Միացյալ Էմիրություններ) IDEX-2023 միջազգային պաշտպանական ցուցահանդես-կոնֆերանսի երկրորդ օրը Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևը հանդիպել է իսրայելական Aeronautics ընկերության ղեկավար Մոշե Էլազարի հետ։
Հաղորդվում է, որ հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Aeronautics-ի և Ադրբեջանի Պաշտպանական արդյունաբերության նախարարության միջև անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) համատեղ արտադրության ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման շուրջ։
Այնուհետեւ Մադաթ Գուլիեւը հանդիպել է Մարոկկոյի պաշտպանության նախարար Աբդուլատիֆ Լուդիին։ Հանդիպմանը քննարկվել են ռազմատեխնիկական ոլորտում երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակը և հետագա համագործակցության հեռանկարները։