Բորելը ՌՀՍ-ին մասնակցությունը դադարեցնելու Ռուսաստանի որոշումը անվանել է «համաշխարհային անվտանգությունը կործանող»
ԱշխարհԵվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման միջոցների մասին պայմանագրին մասնակցությունը դադարեցնելու Ռուսաստանի որոշումը ոչնչացնում է միջազգային անվտանգության համակարգը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«ՌՀՍ-ի վերաբերյալ Ռուսաստանի ընդունած որոշումը կործանում է <...> միջազգային անվտանգության համակարգը»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը Բրյուսելում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ բանակցություններից հետո։
Նրա կարծիքով, այժմ պետք է մտածել համաշխարհային անվտանգության պահպանման նոր միջոցների մասին։