Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 42 հազարը
ԱշխարհԹուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 42310-ի, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD):
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի տասը նահանգներում և հարևան երկրներում, այդ թվում՝ Սիրիայում, որտեղ զոհերի թիվը, ըստ պաշտոնական տվյալների, գերազանցել է 1,4 հազարը, կա գրեթե 2,5 հազար վիրավոր։
«Զոհվել է 42 310 քաղաքացի, տարածաշրջանից տարհանվել է 448 018 քաղաքացի»,- հայտնել են վարչությունից։