Կրեմլում նշել են միջուկային հարցում Ռուսաստանի գլխավոր նպատակը
ԱշխարհՄիջուկային հարցում Ռուսաստանի գլխավոր նպատակն է համոզվել, որ պարիտետը շարունակվում է պահպանվել։ Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։
Նախագահի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ Ռուսաստանը դուրս չի գալիս Ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրից, այլ միայն դադարեցնում է իր մասնակցությունը դրան։
«Սա շատ կարևոր է, քանի որ այն, ինչ պնդում են ԱՄՆ-ը և այլ երկրներ տեսչական ստուգումների առումով, իրագործելի չէ այսօրվա առճակատման ժամանակ, որում ՆԱՏՕ-ն էլ ավելի խորն է ներգրավվում: Բացի այդ, ՆԱՏՕ-ն հավակնում էր լինել համաձայնագրի մաս»,- ասել է Պեսկովը:
Նրա կարծիքով՝ Ռուսաստանը պետք է հաշվի առնի նաեւ Գերմանիայի եւ Ֆրանսիայի միջուկային ներուժը։
Մինչ այս ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ընդգծել էր, որ ԱՄՆ-ն ստացել է այն, ինչին արժանի էր՝ իր հակառուսական քաղաքականության պատճառով։