ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթաժողովը տեղի կունենա ԱՄՆ-ում․ Բայդեն
ԱշխարհՆԱՏՕ-ի հաջորդ գագաթաժողովը կանցկացվի ԱՄՆ-ում՝ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի 75-րդ տարեդարձի հետ՝ Վարշավայում ելույթ ունենալիս հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, գրում է The Hill-ը։
«Հաջորդ տարի ես կհյուրընկալեմ ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամի ԱՄՆ-ում կայանալիք մեր գագաթնաժողովին՝ նշելու համաշխարհային պատմության մեջ ամենաուժեղ պաշտպանական դաշինքի 75-ամյակը», - ասել է Բայդենը։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է մնում դաշինքի կանոնադրության 5-րդ հոդվածին, որը հուշում է, որ, նրա խոսքերով, «մեկի վրա հարձակումը հարձակում է բոլորի վրա»։