Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը 0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը «Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլար Փաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-Շահնազարյան Մարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում «Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար «Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդում Պուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ 54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակ Ինչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն է Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են TRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետ 

Հայաստանում բնական աճի ցուցանիշը 30 տարում կրճատվել է չորս անգամ

Հասարակություն

Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր՝ ապրիլի 6-ին, տեղի է ունեցել «Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավման առողջապահական ասպեկտները» թեմայով կոնֆերանսը:

Համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն իր բացման խոսքում ընդգծել է, որ Հայաստանում գրանցվող ժողովրդագրական ցուցանիշները մտահոգիչ են՝ հաշվի առնելով, որ մեր երկրում յուրաքանչյուր մարդու կյանքը կարելի է ազգային անվտանգության խնդիր համարել։

Արմեն Մուրադյանն առողջապահական գործոնների կողքին առանձնացրել է նաև այլ պատճառներ։ Օրինակ, ամուսնությունների թիվը վերջին 10 տարվա ընթացքում 13 տոկոսով նվազել է, իսկ ամուսնալուծությունները 40 տոկոսով ավելացել, ընդ որում, ամուսնալուծվածների 85 տոկոսը երեխաներ չունեն։ Մուրադյանը մտահոգիչ համարեց նաև այն, որ կանայք այժմ ավելի ուշ տարիքում են ձգտում երեխա ունենալ։

«Միջին վիճակագրական տվյալներով` 1992թ․ Հայաստանում տղամարդիկ ամուսնանում էին 25 տարեկանում, իսկ այժմ՝ 30 տարի անց՝ 31 տարեկանում, աղջիկներն ամուսնանում էին 22 տարեկանում, այժմ՝ 28 տարեկանում։ 25 տարեկանում հղիանալու հավանականությունը 25 տոկոս է, 30 տարեկանում՝ 20 տոկոս, 35 տարեկանում հասնում է ընդհուպ 5 տոկոսի։ Եթե այս ցուցանիշներն ավելի վատթարանան, և ամուսնության միջին տարիքը դառնա 35-ը, ապա առողջապահական լրջագույն ներդրումներ կպահանջվեն, և սա մեզ համար ծայրահեղ մտահոգիչ է։ Ինչ տեխնոլոգիաներ էլ կիրառվեն, միևնույն է, բնությունն ունի իր օրենքը։ Կանայք պետք է ձգտեն հենց էֆեկտիվ տարիքում երեխաներ ունենալու»,- ասաց Մուրադյանը։

Նրա խոսքով՝ բնական աճի հիմնական ցուցանիշը 30 տարում կրճատվել է գրեթե չորս անգամ։ 1990 թվականին ծնվել էր գրեթե 80 հազար երեխա, 2000 թվականին՝ 33 հազարով վատթարացում է գրանցվել։ 2022 թվականին ծնվել է 36 հազար 353 երեխա։

«Այսօր արդեն ծննդաբերում են 2000-ական թվականներին ծնված աղջիկները։ 1․6 երեխա ունենալու պարագայում այս թիվը գնալով նվազելու է՝ հաշվի առնելով, որ ապագա մայրիկների թիվն է քչանում։ Մեզ խիստ անհրաժեշտ է, որ պարզ վերարտադրողականության ցուցանիշը 2․2 լինի՝ հաշվի առնելով մանկական մահացությունը, հաշմանդամությունը և անպտղությունը։ Այս ցուցանիշը նշանակում է՝ յուրաքանչյուր ընտանիքում 3 և ավելի երեխա։ Եթե 2015 թվականին ամեն յոթերորդ ընտանիքն էր ունենում երրորդ երեխա, այսօր գրեթե ամեն երրորդ ընտանիքում է ծնվում երրորդ և ավելի երեխան»,- նշեց ԵՊԲՀ ռեկտորը։

Արմեն Մուրադյանը բնական է համարում, որ տղաները ծնվում են ավելի շատ՝ 104/106 հարաբերակցությամբ, բայց մեր երկրում այդ հարաբերակցությունը չի պահպանվում առանձին խնդիրներով պայմանավորված։ 2022 թվականին 2037-ով ավելի աղջիկ է ծնվել։

Առավել մանրամասն՝ «Նյուզ»-ի տեսանյութում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը148 անօդաչու և 3 հրթիռ․ Ուկրաինան հարվածներ է արձանագրել 19 վայրումԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները փակուղում են3։9-ից՝ 11։9․ Հայկ Մարտիրոսյանը մեկ պարտիայով վճռեց 9-րդ տեղի պայքարըԱբաս Արաղչի․ ԱՄՆ-ը պետք է հստակ հայտարարի Իրանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու ցանկության մասինՖիննական ծոցում հարվածել են բեռնանավի․ նահանգապետը հայտնում է տարհանման մասինԻրանը փաստացիորեն դուրս է մնացել Միջուկային զենքի տարածման կանխման պայմանագրիցՔեյնը փոխարինվեց 20-րդ րոպեին․ «Բավարիան» նրան կորցրեց մի քանի ամսով«Քաղցած խաղերի» նոր ֆիլմը գլխավորում է կինովարձույթը 67 շուկայից 66-ումԹրամփը բարձր հարկով է սպառնում արտերկրում տվյալների կենտրոն կառուցող ընկերություններինՄԱԿ-ը Աֆրիկային կոչ է արել միասին պայքարել մարդկանց մաքսանենգության դեմԱնտոնելին ամենաարագն էր, բայց Լաս Վեգասում առաջին դիրքից կմեկնարկի ՖերստապենըՖիննական թերթը Բեռլինում եվրոպացի առաջնորդներին «պարտվածներ» է անվանել«Անցե՛ք մեր կողմը»․ Պուտինն ուկրաինացիներին դիմել է Կուստուրիցայի ֆիլմումՌումինիան միացել է եվրոպական ռազմական համագործակցության նախաձեռնությանը«Spaghetti»-ն հաղթեց Օսակայում․ մրցանակը կիսեցին LE SSERAFIM-ը և BTS-ի Ջեյ ՀոուփըՄելանիա Թրամփը մինչև Սուրբ Ծնունդ Ուկրաինայում նոր հրադադարի հույս ունիԱՄՆ կոնգրեսականը սպառնում է սահմանափակել Մասկի ընկերության պետական ֆինանսավորումըՌեփերի դեմ մահափորձի գործով Դանիան արտաքսում է Ռուսաստանի ռազմական կցորդին Կիբերհարվածներ, հրթիռներ ու Թրամփի աղմկոտ խոսքը. TRIPP նախագծի մեկնարկը
Ամենադիտված