Թուրքիայի օդային տարածքի փակ լինելու պատճառով Ֆրանսիայից Երևան ուղևորվող ինքնաթիռը վայրէջք է կատարել Քիշնևում․ աղբյուր
Հասարակություն«Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ Ֆրանսիայից Երևան ուղևորվող ինքնաթիռը վայրէջք է կատարել Քիշնևում և չի կարողանում հասնել Հայաստան՝ Թուրքիայի օդային տարածքի փակ լինելու պատճառով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել են Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։