Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար Մերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակում Կալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերը Առողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) 

«Արգիշտի Քյարամյանն ասում է՝ բերում եմ, որ էդպիսի օրենք չկա, ո՞նց ես բերում». Վարդան Ղուկասյանը՝ իրեն էքստրադիցիայի ենթարկելու մասին

Հասարակություն

«Քննչական կոմիտեի տարածած նամակագրությունների սքրինշոթերն ինձ հետ կապ չունեն։ Ես նախաքննական մարմնի փոխարեն գնացել եմ հեռախոսահամարների հետքերով և պարզել, թե ում են դրանք պատկանում»: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը՝ մեկնաբանելով երեկ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ նրա նկատմամբ հանրային հետախուզում է հայտարարվել, և իրեն ՀՀ-ին փոխանցելու միջոցներ են ձեռնարկվել, քանի որ հարուցված քրեական գործով փաստական ապացույցներ կան:

Վարդան Ղուկասյանի խոսքով՝ ինքն է  խնդրել, որ դատարանը նամակագրությունների սքրինշոթերը փոխանցի իրեն, այնուհետև առաջինը ինքն է տարածել իր հանրային հարթակներում. «Դատարանի կողմից ինձ ուղարկված սքրինշոթերը ինձ համար խիստ նորություն էին, քանի որ հեռախոսահամարները, որոնցով նամակագրություն է եղել, ինձ հետ որևէ առնչություն չունեն: Դատարանը դա ընդունել է՝ որպես իրեղեն ապացույց, նախաքննական մարմնից չի պահանջել պարզել՝ արդյո՞ք դրանք Վարդան Ղուկասյանին են պատկանում, կամ նա օգտվե՞լ է դրանից։ Արդյո՞ք հարցում արվել է Ռուսաստանից՝ պարզելու՝ ում անունով են դրանք գրանցված, թե՞ ոչ: Ես իմ կապերով և ծրագրով, որը հնարավորություն է տալիս տեսնելու՝ ինչ անունով է այն գրանցված այլ հեռախոսներում, պարզել եմ՝ ում են դրանք պատկանում։ Պարզվեց՝ ֆիքսված է ոմն Արամի անուն: Մինչ ՔԿ-ն կհայտարարեր դրա մասին, հեռախոսահամարների տերերի անուններով, գրանցված հասցեներով ուղարկել եմ ՔԿ, որ գնան ՌԴ և իրավապահների հետ համագործակցելով՝ պարզեն՝ ով են և որ ինձ հետ կապ չունեն: Եթե Տիգրան Արզաքանցյանն ինչ-որ մեկին 2000 դոլար է փոխանցել, ում անունով է փոխացել, թող գնան գտնեն տվյալ անձին: Այն, ինչ պետք է անի նախաքննական մարմինը, անում եմ ես՝ փորձելով ապացուցել իմ անմեղությունը»,- ասաց Ղուկասյանը՝ նշելով, որ երեկ դիմել է ՌԴ իրավապահ մարմիններին, որպեսզի գտնեն անձանց, որոնց պատկանում են հեռախոսահամարները: 

Նա վստահեցրեց, որ ինքը Տիգրան Արզաքանցյանի հետ երբևէ նամակագրություն չի ունեցել և չի բացառում, որ ինչ-որ մեկը ՌԴ-ից իր անվան տակ Տիգրան Արզաքանցյանի հետ վարել է նամակագրություն՝ օգտագործելով իր լեքսիկոնից որոշ բառեր. «Նամակագրություն վարողը կորզել է 2000, թե 5000 դոլար յութուբյան ալիքից Տիգրան Արզաքանցյանի վերաբերյալ տեսանյութ հեռացնելու համար: Իմ յութուբյան ալիքից երբևիցե ոչինչ չի հեռացվել մինչ այն պահը, երբ իմ յութուբյան ալիքը փակվեց ՀՀ իշխանությունների ջանքերով: Թե ում, որքան գումար է փոխանցվել, նախաքննական մարմինը պետք է հետքով գնար, հասներ Ռուսաստան, բայց չգիտեմ՝ ինչու չի գնացել»,- նշեց նա:

Վարդան Ղուկասյանը բացատրեց՝ որքանով է իրատեսական իրեն ՀՀ-ին փոխանցելու ՔԿ-ի ջանքերը՝ ընդգծելով, որ ՔԿ-ն էքստրադիցիայի հայտարարությամբ փորձեց խաղալ հանրության գիտակցության հետ. «Եթե վերցնենք, որ Արգիշտի Քյարամյանն իմ գտնվելու վայրը ֆիքսել է Միացյալ նահանգները, ապա առաջինը՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև էքստրադիցիայի պայմանագիր գոյություն չունի: Երկրորդ՝ Վարդան Ղուկասյանն ունի ՌԴ-ի անձնագիր, երրորդ՝ ՀՀ-ում հարուցված գործը պետք է քննվի այն երկրում, որտեղից պետք է անձը լինի էքստրադիցիա: Չորրորդ՝ գործը հարուցվել է մեկ մարդու ցուցմունքով՝ առանց ապացուցողական բազայի: Դուք մարդասպաններին, փողերի լվացման մեջ մեղադրվողներին, լուրջ հանցագործներին էքստրադիցիա չեք կարողանում անել անգամ ՌԴ-ից, էս ի՞նչ եք հայտարարում: Արգիշտի Քյարամյանն ասում է՝ բերում եմ։ Որ  էդպիսի օրենք չկա, ո՞նց ես բերում: Ինֆորմացիան այն տիպի էին տարածել, ոնց որ ինքնաթիռը կանգնած է հիմա, Վարդան Ղուկասյանը նստում է ու գա Հայաստան»,- եզրափակեց Վարդան Ղուկասյանը:

Մեկնաբանություն ստանալու համար փորձեցինք կապ հաստատել նաև Տիգրան Արզաքանցյանի հետ, բայց մեր զանգերն անպատասխան մնացին: Պատրատ ենք նաև հրապարակել նրա տեսակետը: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետԳևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըԱվտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհԿիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարանԲրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացելՂարիբյանի գոլը փրկեց մերոնց․ Հայաստան–Կիպրոս՝ 1։1«Չէի կարողանում շարժվել»․ Սիները պատմել է ծնկի վնասվածքի մասինԶիդանի առաջին պարտությունը․ Իտալիան 3։1 հաշվով հաղթեց ՖրանսիայինՔեյնը պատմություն կերտեց․ ռեկորդային 126-րդ խաղն ու Անգլիայի հաղթական գոլըNBA-ի պատմության մեջ առաջինը․ 52 միավոր, 11 արդյունավետ փոխանցում ու զրո կորուստ
Ամենադիտված