Շվեդիայում առաջին անգամ կանցկացվի սեռական հարաբերության Եվրոպայի առաջնություն
ԺամանցՇվեդիայում պատմության մեջ առաջին անգամ կանցակցվի սեռական հարաբերության Եվրոպայի առաջնություն: Այս մասին հայտնում է «Շվեդիայի սեքսի ֆեդերացիայի» կայքը, հաղորդում է Gazeta.ru-ն։
Մրցաշարը կանցկացվի Գյոտեբորգի մոտ, կմեկնարկի հունիսի 8-ին և կտևի մի քանի շաբաթ։ Դրան կմասնակցեն աշխարհի 20 երկրների ներկայացուցիչներ։ Նշվում է, որ առաջնությունն անցկացվելու է երեք փուլով, որոնցից յուրաքանչյուրի համար մասնակիցները պետք է որոշակի քանակությամբ միավորներ վաստակեն։
«Շվեդիայի սեքսի ֆեդերացիան» հիմնադրվել է 2016 թվականին և ներկայումս միակ կազմակերպությունն է աշխարհում, որը սեռական հարաբերությունը դիտարկում է որպես սպորտ։ Կազմակերպությունն ընդգծում է, որ առաջատար խաղացող է սեքս-թրեյնինգի և սեքս-մրցույթների ոլորտում, ունի 30-ից ավելի ասոցիացիաներ, ունի ավելի քան 3000 անդամ ողջ երկրում։