Տղամարդը մեքենայի վառելիքի վերջանալու շնորհիվ միլիոնատեր է դարձել
ԱյլԱմերիկացին ջեքփոթ է շահել վիճակախաղով՝ մեքենայի վառելիքի վերջանալու շնորհիվ: Այս մասին հայտնում է UPI լրատվական գործակալությունը։
Կենտուկի նահանգի Կորբին քաղաքից Մայքլ Շլեմմերը հազիվ հասել Convenient Food Mart խանութին, քանի որ նրա մեքենայի վառելիքը վերջացել էր: «Ես ունեի 40 դոլար: Գնել եմ բենզին 20 դոլարով և վիճակախաղի տոմս»,- ասել է նա։ Խաղարկությանը մասնակցության համար նա ծախսել է մնացած 20 դոլարը։
Ամերիկացին ջնջել է պաշտպանիչ շերտը և հասկացել, որ հարկադիր կանգառն իրեն մեծահարուստ է դարձրել։ «Տոմսը ցույց տվեցի այն վաճառող աղջիկներին, և նրանք քիչ էր մնում ուշաթափվեին։ Խանութի տերերն էլ էին այնտեղ, երկուսն էլ ժպտացին»,- պատմել է տղամարդը։
Պարզվել է, որ Շլեմերը դարձել է խաղարկության գլխավոր մրցանակի տերը և հարստացել մեկ միլիոն դոլարով։ Տղամարդը որոշել է շահումի մի մասն օգտագործել նոր մեքենա գնելու համար: