Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հունիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:25-ի սահմաններում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Կուլվիներ Սինգինն իր վարած մոպեդով Արմենակյան 227 հասցեի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, վթարի է ենթարկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոպեդավարը մարմնական վնասվածքներ է ստացել և մինչ շտապօգնության ժամանումը՝ նրան օգնության են հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Նարեկ Մուրադյանն ու Արթուր Կարապետյանը։Վերջիններս ծառայողական ավտոմեքենայի մեջ պահվող դեղատուփից օգտագործել են անհրաժեշտ պարագաներ, մշակել վիրավորի՝ ձեռքերի և ոտքերի հատվածում ստացած վերքերը, վիրակապել, ապա մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային, որտեղ էլ արդեն տեղում օգնություն են ցուցաբերել բժիշկները։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան